Ինչ է գաղտնագրված կապուղին

Ամեն անգամ ինտերնետ մուտք գործելիս, կամ ցանկացած ինտերնետային ծառայությունից օգտվելիս (ինտերնետ հեռախոսակապ, առցանց կինոթատրոն, էլեկտրոնային փոստ, սոցիալական ցանցեր և այլն) Ձեր համակարգիչը, կամ հեռախոսը ինտերնետից է տվյալներ ստանում և ուղարկում։ Օրինակ, եթե որպեսզի համակարգչով մուտք գործեք սոցիալական ցանց, Ձեր դիտարկիչը ինտերնետ է ուղարկում Ձեր մուտքի անունը և գաղտնաբառը։ Նույնը վերաբերում է նաև էլեկտրոնային փոստին։ Փոստը ստուգելու համար Դուք ինտերնետի միջոցով ուղարկում եք ձեր փոստային հասցեն և գաղտնաբառը

Չգաղտնագրված կապուղիով ուղարկվող և ստացվող ամբողջ տեղեկատվությունը տեսանելի

Տվյալների ուղարկումը և ստացումը կարող է իրականացվել ինչպես գաղտնագրված, այնպես էլ սովորական (չգաղտնագրված), կապուղիով։ Որքան էլ զարմանալի հնչի, բայց չգաղտնագրված կապուղիով ուղարկվող և ստացվող ամբողջ տեղեկատվությունը տեսանելի է բոլոր այն կետերում, որտեղով այն անցնում է, Օրինակ՝ Wi-Fi սարքի, ինտերնետ ծառայություն մատուցող կազմակերպության, Ձեր լոկալ համակարգչային ցանցին մատչում ունեցող և համակարգչային բավարար գիտելիքներ ունեցող ցանկացած չարամիտ հեշտությամբ կարող է վերծանել այդ տեղեկատվությունը՝ առանձնացնելով փոխանցվող և ստացվող տվյալները՝ ներառյալ գաղտնաբառերը, լոգինները, անգամ ձեր բարեկամի հետ ինտերնետ հեռախոսակապի խոսակցությունը։

Հասցեից առաջ https:// գրառումը ցույց է տալիս, որ Ձեր կապուղին գաղտնագրված է և ապահով

Այդ պատճառով գաղտնի բնույթի ցանկացած տեղեկատվություն մուտքագրելիս անպայման ուշադրություն դարձրեք՝ արդյոք կապուղին գաղտնագրված է։ Դա պարզելու համար բավական է ուշադրություն դարձնել դիտարկիչի հասցեի դաշտին։

Secure connection

Հասցեից առաջ https:// գրառումը (ուշադրություն դարձրեք անգլերեն s տառին) ցույց է տալիս, որ Ձեր համակարգչի և կայքի միջև կապուղին գաղտնագրված է և ապահով։ Հայեր․ԱՄ ցանցում էլեկտրոնային փոստի ծառայությունը տրամադրվում է բացառապես գաղտնագրված կապուղիով։