POP կարգավորումը MS Outlook ծրագրում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Մինչ սկսելը համոզվեք, որ համակարգիչը միացված է ինտերնետին։

MS Outlook ծրագիրը Windows օպերացիոն համակարգում առավել հաճախ օգտագործվող փոստային ծրագիրն է։ MS Outlook 2010 օրինակով ներկայացված է Հայեր․ԱՄ փոստային ծառայության կարգավորման նկարազարդ ուղեցույցը։ Այսպես, սկսենք․
1. MS Outlook ծրագրում մտեք File, այնուհետև՝ Info, ապա՝ Add Account բաժինը՝
Կարգավորումներ
2. Ընտրեք Manually configure server setting or additional server types տարբերակը
Կարգավորումներ
3. Ընտրեք Internet Email տարբերակը և սեղմեք Next՝
Կարգավորումներ
4. Հավաքեք նշված դաշտերը՝ Account Type դաշտում ընտրելով POP3, Incoming mail server և Outgoing mail server դաշտում` mail.hayer.am, իսկ մյուս դաշտերում՝ Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը: Lրացնելուց հետո սեղմեք More Setting կոճակը՝
Կարգավորումներ
5. Ընտրեք Outgoing Server բաժինը և նշեք My outgoing server (SMTP) requires authentication վանդակը՝
Կարգավորումներ
6. Ընտրեք Advanced բաժինը և լրացրեք նկարում պատկերված տարբերակով։ Այնուհետև սեղմեք OK`
Կարգավորումներ
7. Սեղմեք Next՝
Կարգավորումներ
8. Սպասեք մինչև համակարգիչը ստուգի կարգավորումները և աշխատունակությունը։ Հաջող ավարտից հետո սեղմեք Close: Եթե սխալ է ի հայտ գալիս, վերադարձեք նախորդ քայլերը և ստուգեք՝ արդյոք ամեն ինչ ճիշտ եք լրացրել։
Կարգավորումներ
9. Ահա և վերջ։ Սեղմեք Finish` աշխատանքնա ավարտելու և պահպանելու համար։ Այժմ կարող եք ամբողջությամբ օգտագործել MS Outlook ծրագրի փոստային հնարավորությունները։
Կարգավորումներ