POP կարգավորումը iOS օպերացիոն համակարգում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Մինչ սկսելը համոզվեք, որ սարքը միացված է ինտերնետին։

iOS օպերացիոն համակարգն օգտագործվում է Apple ընկերության սարքավորումների վրա, ինչպիսիք են IPhone հեռախոսները և IPad պլանշետային համակարգիչները։ iOS 8 օպերացիոն համակարգով աշխատող IPhone հեռախոսի օրինակով ներկայացված է Հայեր․ԱՄ փոստային ծառայության կարգավորման նկարազարդ ուղեցույցը։ IPhone հեռախոսների վրա արդեն իսկ կա տեղադրված Email հավելվածը, որը թույլ է տալիս առանց վեբ դիտարկիչի աշխատել էլեկտրոնային փոստի հետ։ Այսպես, սկսենք․
1. Մտեք Settings  բաժինը՝
Կարգավորումներ
2. Ընտրեք Mail, Contacts, Calendars բաժինը՝
Կարգավորումներ
3. Ընտրեք Add Account բաժինը՝
Կարգավորումներ
4. Ընտրեք Other բաժինը՝
Կարգավորումներ
5. Ընտրեք Add Mail Account բաժինը՝
Կարգավորումներ
6. Հավաքեք Ձեր անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, գաղտնաբառը և հաշվի որևէ կամայական անուն՝
Կարգավորումներ
7. Ընտրեք POP տարբերակը՝
Կարգավորումներ
8. Հավաքեք նշված դաշտերը՝ Hostname դաշտում հավաքելով mail.hayer.am, իսկ մյուս դաշտերում՝ Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը՝
Կարգավորումներ
9. Սպասեք մինչև կարգավորումն ավարտվի։
Կարգավորումներ
10. Սկզբունքորեն այսքանը բավարար է, որպեսզի փոստն աշխատի։ Սակայն եթե ինչ որ բան չի ստացվում, և որպեսզի համոզվեք, որ գաղտնագրումն ակտիվացված է, ընտրեք Ձեր նոր ստեղծած հաշիվը՝
Կարգավորումներ
11. Ընտրեք Account բաժինը՝
Կարգավորումներ
12. Ընտրեք SMTP բաժինը՝
Կարգավորումներ
13. Համոզվեք, որ միացված է Use SSL անջատիչը, իսկ Server Port դաշտում նշված է 25 կամ 465: Այնուհետև՝ սեղմեք Done`
Կարգավորումներ
14. Այժմ ընտրեք Advanced բաժինը՝
Կարգավորումներ
15. Համոզվեք, որ Use SSL անջատիչը միացված է, իսկ Server Port դաշտում նշված է 995՝
Կարգավորումներ
Ահա և վերջ։ Այժմ կարող եք ամբողջությամբ օգտագործել Ձեր հեռախոսի փոստային հնարավորությունները` պարզապես բացելով Mial հավելվածը։
Կարգավորումներ