POP գործիքի կարգավորումը Հայեր․ԱՄ ծառայության հետ աշխատելու համար

Յուրաքանչյուր սարք կամ փոստային ծրագիր ունի փոստի հետ աշխատելու իր միջերեսը (ինտերֆեյսը), և դրանք բոլորը ներկայացնելն անհնար է։ Մի քիչ համբերություն և տրամաբանություն կիրառելու դեպքում առանց դժվարության ինքնուրույն կկարողանաք կարգավորել Ձեր սարքերն ու ծրագրերը, եթե հետևեք հետևյալ պարզ քայլերին։ Նախ գտեք սարքում կամ ծրագրում փոստային հաշիվ (Add Email Account) ավելացնելու բաժինը, ընտրեք POP տարբերակը և լրացրեք ցուցադրվող դաշտերը։ Ներկայացված դաշտերից կան պարտադիր լրացման ենթակա և ըստ ցանկության դաշտեր։ Պարտադիր լրացման ենթակա դաշտերը լրացնելու համար օգտագործեք հետևյալ արժեքները.

  •   E-mail address: ՁԵՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵՆ
  •   POP server (incoming server)։ mail.hayer.am
  •   POP Port (protocol): 995
  •   Security (Encryption, SSL, TLS): SSL կամ YES
  •   Username (Login, Login name): ՁԵՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵՆ
  •   SMTP server (outgoing server)։ mail.hayer.am
  •   SMTP Port (protocol): 465
  •   Security (Encryption, SSL, TLS): SSL կամ YES
  •   Username (Login, Login name): ՁԵՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵՆ
  •   SMTP require autentication: YES

Հնարավոր է` որոշ դաշտեր Ձեր փոխարեն ծրագիրը կամ սարքը ավտոմատ ինքնուրույն լրացնի։ Հնարավոր է նաև, որ որոշ դաշտեր լրացնելու համար անհրաժեշտ լինի բացել լրացուցիչ կարգավորումների բաժինը (Advanced settings)

Բացի այս դաշտերը կարող են հանդիպել նաև ոչ պարտադիր դաշտեր, որոնք կարող եք լրացնել ինչպես ցանկանաք: Ըստ էության, դա չի ազդի փոստի աշխատունակության վրա։ Դրանցից են անունը, ազգանունը, փոստը ստուգելու հաճախականությունը և այլն։ Ամեն դեպքում սարքը կամ ծրագիրը կարգավորելիս մի անհանգստացեք։ Եթե ինչ որ բան այնպես չանեք, դրանից ոչ սարքը կփչանա, ոչ էլ Ձեր փոստային հաշիվը կկորչի։ Եթե ինչ-որ բան պարզ չէ, դիմեք ընկերների օգնությանը կամ օգտվեք փորձի և սխալի մեթոդից։ Առավել տարածված սարքերի կարգավորման համար պատրաստել ենք նկարազարդ ուղեցույցներ, որոնք նաև ուղեցույց կհանդիսանան այլ սարքերի կարգավորման համար։