Ինչ է էլեկտրոնային փոստի հասցեն

Ինչպես և ավանդական փոստի դեպքում՝ էլեկտրոնային փոստ ուղարկելու և ստանալու համար անհրաժեշտ է հասցե, այս դեպքում՝ էլեկտրոնային փոստի հասցե կամ պարզապես էլեկտրոնային փոստարկղ։ Էլեկտրոնային փոստի հասցեն լատինական տառերի, թվանշանների, որոշ կետադրական հատուկ նշանների և @ սիմվոլի եզակի համադրություն է՝ կառուցված հստակ սահմանված կանոններով։ Էլեկտրոնային փոստի հասցեի օրինակ է mailbox@example.com, որը ցույց է տալիս «example.com» սերվերի վրա «mailbox» փոստարկղը։ Էլեկտրոնային փոստի հասցեների կառուցվածքի վերաբերյալ ամենահաճախ հանդիպող խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է հիշել հետևյալ պարզ կանոնները․

1․ էլեկտրոնային փոստի հասցեում մեծատառերը ու փոքրատառերը նույնական են, այսինքն, mailbox@example.com, MailBox@Example.Com և MaIlBoX@eXaMpLe.CoM հասցեները ցույց են տալիս միևնույն փոստարկղը, և էլեկտրոնային նամակ ուղարկելիս դրանցից ցանկացածը որպես հասցեատեր գրելիս այն կհասնի հասցեատիրոջը:
2․ Էլեկտրոնային փոստի հասցեն չի կարող պարունակել բացատ նշան։ Ցանկացած էլեկտրոնային փոստի հասցե կարող է և պետք է պարունակի մեկ և միայն մեկ @ նշան։ Այն դրվում է սերվերի ինտերնետային հասցեից առաջ։

Էլեկտրոնային փոստի սխալ հասցեների օրինակներ

Էլեկտրոնային փոստի սխալ հասցեների օրինակներից առանձնացրել ենք հետևյալները․

  • mailbox․example.com (բացակայում է @ նշանը)
  • mailbox․example@.com (@ նշանից հետո ինտերնետային հասցեն թերի է)
  • mail box@example.com (առկա է բացատ նշան)
  • mailbox@example@com (առկա է 2 հատ @ նշան)