Փոստի վերահասցեավորման ակտիվացումը Yandex.Ru փոստային հասցեի համար

Yandex.Ru փոստի վերահասցեավորման համար Yandex.Ru անձնական էջի վերևի աջ անկյունից սեղմեք "настройки", այնուհետև՝ "Правила обработки писем" բաժինը՝
Կարգավորումներ
Yandex.Ru անձնական էջի "Правила обработки писем" բաժնից սեղմեք "Создать правило" կոճակը՝
Վերահասցեավորում
Բացվող պատուհանում փոքրիկ կարմիր "X" նշանը սեղմելով ջնջեք "Если" դաշտը և սեղմեք "При активации правил пересылки писем потребуется ввести пароль." գրառման "Продолжить" հղման վրա՝
Վերահասցեավորում
Բացվող պատուհանում հավաքելով Ձեր Yandex.Ru գաղտնաբառը՝ նշեք "Переслать по адресу" տարբերակը և կողքի դաշտում ներածեք Ձեր նոր փոստային հասցեն։ Վերջում սեղմեք "Создать правило" կոճակը՝
Պահպանել փոփոխությունները
Ահա և վերջ։ Այսուհետ Ձեր նախկին Yandex.Ru հասցեին ստացվող բոլոր նամակները ավտոմատ կհայտնվեն Ձեր նոր էլեկտրոնային փոստարկղում, և կարիք չի լինի անընդհատ ստուգել մի քանի փոստային հասցեներ։