Փոստի վերահասցեավորման ակտիվացումը Gmail.Com փոստային հասցեի համար

Gmail.Com փոստային հասցեի վերահասցեավորման համար Gmail.Com անձնական էջի վերևի աջ անկյունից ընտրեք "Settings" բաժինը՝
Կարգավորումներ
Gmail.Com անձնական էջի "Settings" բաժնից մտեք "Forwarding and POP/IMAP" բաժինը՝
Վերահասցեավորում
Gmail.Com անձնական էջի "Forwarding and POP/IMAP" էջի կենտրոնական մասում սեղմեք "Add a forwarding address" կոճակը՝
Վերահասցեավորում
Բացվող պատուհանի "Please enter a new forwarding email address:" դաշտում ավելացրեք Ձեր նոր փոստային հասցեն և սեղմեք "Next", այնուհետև՝ հաստատեք՝
Պահպանել փոփոխությունները
Ահա և վերջ։ Հնարավոր է՝ կարիք լինի նոր փոստային ուղարկված նամակի միջոցով հաստատել նոր փոստային հասցեն։ Այսուհետ Ձեր Gmail.Com հասցեին ստացվող բոլոր նամակները ավտոմատ կհայտնվեն Ձեր նոր էլեկտրոնային փոստարկղում և կարիք չի լինի անընդհատ ստուգել մի քանի փոստային հասցեներ։