Փոստի վերահասցեավորման ակտիվացումը կամայական փոստային հասցեի համար

Ներկայումս գործող էլեկտրոնային փոստի ծառայությունները բազմաթիվ են և հնարավոր չէ ներկայացնել յուրաքանչյուրում փոստի վերահասցեավորման ակտիվացման քայլերի հաջորդականությունը։ Սակայն գրեթե բոլոր փոստային ծառայություններն ունեն նման հնարավորություն, ինչը ակտիվացնելու համար պարզապես պետք է փնտրել։
Ընդհանուր առմամբ, կամայական փոստային ծառայության համար վերահասցեավորման ակտիվացնելու համար անհրաժեշտ է․
  •  Մտնել անձնական էջ։
  •  Գտնել փոստի կարգավորումների էջը (Settings, настройки և այլն)։
  •  Գտնել փոստի վերահասցեավորման, կամ ֆիլտրման բաժինը (Forwarding, Фильтры, пересылка և այլն)։
  •  Կարգավորել վերահասցեվորումը՝ ներածելով նոր փոստային հասցեն։
Իհարկե, միշտ կարելի է օգտվել որոնողական համակարգերից կամ ծառայության օգնության բաժիններից՝ փնտրելով "Mail forwarding" բանալի բառը: