Փոստի կենտրոնացման հնարավորություններ

Էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխությունը որոշակի անհարմարություններ է ենթադրում։ Նոր էլեկտրոնային փոստի հասցե բացելով շատերը շարունակում են ամեն օր ստուգել նախկինում բացված փոստային հասցեները, քանի որ նախկին փոստային հասցեով շարունակվում են նամակներ ստացվել։ Սակայն խնդիրն ունի շատ ավելի հեշտ լուծում, քան կարելի է պատկերացնել։ Դրա համար պարզապես անհրաժեշտ է նախկինում օգտագործվող փոստային հասցեների համար ակտիվացնել փոստի փոխանցման ավտոմատ ծառայություն (Mail forwarding)։