Ինչ է էլեկտրոնային փոստը

Լայն իմաստով էլեկտրոնային փոստը թվային տեսքով ներկայացվող հաղորդագրությունների, կամ էլեկտրանային նամակների ուղարկումն ու ստացումն է։ Ավանդական փոստով հաղորդագրությունները ուղարկվում և ստացվում են նյութական կրիչի հետ միասին՝ լինի դա թութը, որի վրա նամակ է գրված, կամ ձայնասկավառակը, որի վրա երաժշտություն է ձայնագրված։ Բնականաբար, ավանդական փոստով կարելի է ուղարկել նաև նյութական այլ իրեր, պայմանով, որ փոստային ծառայությունը համաձայնի և կարողանա դրանք տեղափոխել։

էլեկտրոնային փոստով կարելի է ուղարկել և ստանալ ցանկացած բնույթի տեղեկատվություն

Էլեկտրոնային փոստով կարելի է ուղարկել միայն տեղեկատվություն։ Սակայն պետք է հիշել, որ այստեղ տեղեկատվությունը չի վերաբերում միայն տեքստերին կամ լուրերին։ Տեղեկատվություն է նաև այն ամենը, ինչը կարելի է ներկայացնել թվային տեսքով՝ էլեկտրոնային փաստաթղթեր, նկարներ, աղյուսակներ, տվյալների բազաներ, ֆիլմեր և այլն։ Հետևաբար՝ էլեկտրոնային փոստով կարելի է ուղարկել և ստանալ ցանկացած բնույթի տեղեկատվություն պարունակող հաղորդագրություն։