Կորպորատիվ էլեկտրոնային փոստի ծառայություններ բոլոր չափի կազմակերպությունների համար

Ծառայությունը նախատեսված է բոլոր չափի կազմակերպությունների համար, որտեղ ակտիվորեն օգտագործվում են էլեկտրոնային կապի միջոցները։ HayerMail կորպորատիվ կապի ծառայությունները հիմնված են «SmarterTools» մշակած ծրագրային ապահովման վրա և համարժեք են Microsoft Exchange հնարավորություններին՝ անհամեմատ մատչելի գներով։

Թվացյալ պարզության հետ մեկտեղ էլեկտրոնային փոստի սխալ գործարկման և շահագործման արդյունքում շատ դեպքերում փոստային հաղորդագրություններ չեն հասնում իրենց հասցեատերերին՝ պատճառ հանդիսանալով կազմակերպության հեղինակության կորստի և բաց թողնված եկամուտի համար։

Մենք առաջարկում ենք էլեկտրոնային կապի համալիր լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս մեկ համակարգում լուծել կազմակերպությունների բոլոր պահանջները։ Առաջարկվող ճկուն լուծումները թույլ են տալիս ապահովել միկրո, փոքր, միջին և խոշոր կազմակերպություններում էլեկտրոնային կապի լուծումներ՝ սկսած ամսեկան ընդամենը 420 դրամից։ Համակարգը կարող է ներդրվել ինչպես մեր, այնպես էլ Ձեր կազմակերպության սերվերային հզորությունների հիման վրա։

Ծառայությունների հիմնական բնութագրերն են.

  •   Էլեկտրոնային փոստի ստացման և ուղարկման POP, IMAP և SMTP գործիքներ՝ կազմակերպված գաղտնագրվող կապուղիով
  •   Ընթացիկ օգտագործվող Gmail, Yahoo!, Office365 / Outlook.com, Hotmail / Windows Live, Microsoft Exchange, ինչպես նաև POP կամ IMAP հնարավորություններով ցանկացած այլ փոստային ծառայությունից նախկինում ստացած հաղորդագրությունների տեղափոխման հնարավորություններ
  •   Ինտուիտիվ վեբ միասնական միջերես, որը ընդգրկում է փոստի, ակնթարթային հաղորդագրությունների, օրացույցի, կոնտակտների, նշումների, ֆայլերի արխիվի, փնտրման միասնական համակարգ
  •   Էլեկտրոնային փոստին, ակնթարթային հաղորդագրություններին, օրացույցին, հեռախոսագրքին, առաջադրանքներին, նշումներին, ֆայլերին և այլ գործիքներին մատչում ցանկացած տեղից և ցանկացած ժամանակակից սարքերով
  •   Հակավիրուսային և հակասպամ լուծումներ, որոնք ապահովում են անցանկալի հաղորդագրությունների առնվազն 97%-ի ֆիլտրում
  •   Կազմակերպության աշխատակիցների միջև ակնթարթային հաղորդագրությունների հնարավորություններ՝ ինչպես համընդհանուր տարածում ունեցող ծրագրերի (Adium, Digsby, IM+, IMO և այլն), այնպես էլ վեբ միջերեսի միջոցով
  •   Գլոբալ հեռախոսագրքի հնարավորություն, որի միջոցով կազմակերպության բոլոր աշխատակիցները հնարավորություն են ստանում օգտվել ամենաթարմ կոնտակտային տվյալներից
  •   Տվյալների սինքրոնացման Exchange ActiveSync, SyncML և այլ գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս տարբեր սարքերի վրա սինքրոնացնել Էլեկտրոնային փոստը, ակնթարթային հաղորդագրությունները, օրացույցը, կոնտակտները, առաջադրանքները և այլն։
  •   Առաքումների ցանկերի հնարավորություն (Mailing Lists), ինչը հնարավորություն է տալիս կազմակերպության հաճախորդներին և գործընկերներին տեղեկացնել նոր առաջարկների և այլ նորությունների մասին։

Ծառայության գնային հաշվարկ

Հասցեների թիվը

հասցե

Փոստային տարածք

ԳԲ տարածք

ActiveSync լիցենզիա

լիցենզիա

Ընդամենը՝ ամսեկան 420 դրամ

Լրացուցիչ մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք զանգահարել (055) 31-36-23 հեռախոսահամարով կամ ուղարկել առցանց հարցում

Կազմակերպության կամ անհատի անուն
Հետադարձ կապի էլ-փոստ կամ հեռախոսահամար
Լրացուցիչ տեղեկություններ և պահանջներ