IMAP կարգավորումը iOS օպերացիոն համակարգում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Մինչ սկսելը համոզվեք, որ սարքը միացված է ինտերնետին։
iOS օպերացիոն համակարգն օգտագործվում է Apple ընկերության սարքավորումների վրա, ինչպիսիք են IPhone հեռախոսները և IPad պլանշետային համակարգիչները։ iOS 8 օպերացիոն համակարգով աշխատող IPhone հեռախոսի օրինակով ներկայացված է Հայեր․ԱՄ փոստային ծառայության կարգավորման նկարազարդ ուղեցույցը։ IPhone հեռախոսների վրա արդեն իսկ կա տեղադրված Email հավելվածը, որը թույլ է տալիս առանց վեբ դիտարկիչի աշխատել էլեկտրոնային փոստի հետ։ Այսպես, սկսենք․
1. Մտեք Settings բաժինը՝
2. Ընտրեք Mail, Contacts, Calendars բաժինը՝
3. Ընտրեք Add Account բաժինը՝
4. Ընտրեք Other բաժինը՝
5. Ընտրեք Add Mail Account բաժինը՝
6. Հավաքեք Ձեր անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, գաղտնաբառը և հաշվի որևէ կամայական անուն՝
7. Ընտրեք IMAP տարբերակը՝
8. Հավաքեք նշված դաշտերը՝ Hostname դաշտում հավաքելով mail.hayer.am, իսկ մյուս դաշտերում՝ Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը՝
9. Սպասեք մինչև կարգավորումն ավարտվի։ Հաշիվը պահպանելու համար սեղմեք Save:
10. Սկզբունքորեն այսքանը բավարար է, որպեսզի փոստն աշխատի։ Սակայն եթե ինչ որ բան չի ստացվում, և որպեսզի համոզվեք, որ գաղտնագրումն ակտիվացված է, ընտրեք Ձեր նոր ստեղծած հաշիվը՝
11. Ընտրեք Account բաժինը՝
12. Ընտրեք SMTP բաժինը՝
13. Համոզվեք, որ միացված է Use SSL անջատիչը, իսկ Server Port դաշտում նշված է 25 կամ 465: Այնուհետև՝ սեղմեք Done`
14. Այժմ ընտրեք Advanced բաժինը՝
15. Համոզվեք, որ Use SSL անջատիչը միացված է, իսկ Server Port դաշտում նշված է 993՝
Ահա և վերջ։ Այժմ կարող եք ամբողջությամբ օգտագործել Ձեր հեռախոսի փոստային հնարավորությունները` պարզապես բացելով Mial հավելվածը։